Կարեն Կարապետյանը՝ Սուրիկ Խաչատրյանին մարզպետ նշանակելու հնարավորության մասին
March 10, 2017
Վարչապետ Կարեն Կարապետյանը Գորիսում բնակիչների հետ հանդիպմանն քաղաքացիներից մեկի հարցին ի պատասխան անդրադարձել է Սուրիկ Խաչատրյանին՝ կրկին Սյունիքի մարզպետի պաշտոնում նշանակվելու հնարավորությանը:
«Այսօրվա թիմն աշխատելու է այնքան ժամանակ, որքանով էֆեկտիվ է: Այս պահին Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի աշխատանքից գոհ ենք և որևէ խնդիր չենք տեսնում»,- հաղորդմամբ՝ ասաց ՀՀ վարչապետը:
Սյունիքի մարզպետի պաշտոնից Սուրիկ Խաչատրյանն ազատվել է 2016 թվականի հոկտեմբերի հինգին: