Կարեն Կարապետյանը հրավիրում է համապետական շաբաթօրյակի

May 24, 2017

Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հրավիրել է համապետական շաբաթօրյակի: Ֆեյսբուքի իր էջում նշված է.

«Սիրելի ՛ հայրենակիցներ,Մայիսի 27-ին տեղի է ունենալու արդեն ավանդական դարձած «համապետական շաբաթօրյակը»:Հայաստանի Հանրապետության կառավարությունը նախաձեռնել է «Մաքուր Հայաստան» ծրագիրը, և մենք խնդիր ենք դրել մեր երկիրն իր մաքրությամբ ու կանաչապատման մշակույթով դարձնել օրինակելի:

 Այս հավակնոտ ծրագրի իրականացման հարցում մենք ունենք ձեր աջակցության կարիքը: Կարևորում եմ ձեզնից յուրաքանչյուրի մասնակցությունը, քանի որ առանց ձեր հոգատար վերաբերմունքի հարազատ բնակավայրի, փողոցի, բակի նկատմամբ լավ արդյունքի հասնելը շատ բարդ կլինի:Կոչ եմ անում բոլորիդ շաբաթ օրը միանալ մեզ և սեփական ներդրումն ունենալ Հայաստանն ավելի մաքուր ու գեղեցիկ դարձնելու գործում»:

Source: Yerkir Media
Link: Կարեն Կարապետյանը հրավիրում է համապետական շաբաթօրյակի

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image