Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել Կանադայի վարչապետին
April 27, 2018
Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին Տորոնտո քաղաքում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ, որի արդյունքում եղան մարդկային զոհեր և վիրավորներ:
Ինչպես հաղորդում է ՀՀ վարչապետի պաշտոնական կայքը, Կարեն Կարապետյանը ցավակցություն ու զորակցություն է հայտնել Կանադայի բարեկամ ժողովրդին և զոհվածերի հարազատներին, իսկ վիրավորներին մաղթել՝ շուտափույթ ապաքինում: