Կարեն Կարապետյանն աբովյանցիներին՝ ախտորոշել եւ գտել ենք բուժման տարբերակները

Մարտի 29-ին «Հայաստանի Հանրապետական կուսակցությունը» քարոզարշավ է իրականացրել Կոտայքի մարզում: ՀՀ վարչապետ, ՀՀԿ առաջին փոխնախագահ Կարեն Կարապետյանը մարզի մի շարք բնակավայրերում հավաքվածներին է ներկայացրել կուսակցության նախընտրական ծրագրի կարեւոր դրույթներն ու պատասխանել մի հարցերի:

Վարչապետ Կարեն Կարապետյանին Գառնիում աղ ու հացով եւ նախընտրական դրոշակներն ակտիվ թափահարելով են դիմավորում: Կոտայքի մարզ «Հայաստանի Հանրապետական կուսակցության» առաջին փոխնախագահը եկել է կոնկրետ ասելիքով՝ յուրաքանչյուր համայնքապետ, մարզպետ իր տեղում պետք է լավ աշխատի, միայն այդ դեպքում հնարավոր կլինի դեպի լավը փոխել երկիրը: Առաջին անգամ համայնքներին տվել են մեթոդաբանություն համայնքի զարգացման հնգամյան ծրագիր կազմելու համար: «Կարդացե′ք ու մասնակիցը եղեք փոփոխությունների», -կոչ արեց Կարեն Կարապետյանը:

Գառնիում վարչապետին ուղղված հարցերը տարաբնույթ են՝ մեկը խնդրում է աջակցել բիզնեսի զարգացմանը, մյուսը ավանդների վերադարձից է հարցնում, երրորդին՝ ցրտահարությունից ու կարկուտից տուժած գյուղատնտեսներին փոխհատուցում հատկացնելու խնդիրն է հուզում: Կարեն Կարապետյանը վստահ է՝ գյուղատնտեսության ոլորտում ապահովագրության ներդնումն արդիական է ու շատ կարեւոր: Այս ոլորտում պիլոտային ծրագիրն էլ արդեն իրականացվում է:

Աբովյան քաղաքում Կարեն Կարապետյանը եւս մեկ անգամ շեշտում է՝ ախտորոշել են իրենց հիվանդությունները, գտել բուժման տարբերակները, մի բանում վստահ են՝ բարեփոխումներ են անհրաժեշտ բոլոր ոլորտներում: ՀՀԿ առաջին փոխնախագահի խոսքով՝ իրենց նախընտրական ծրագիրն իրատեսական է, իրագործելի, պրոֆեսիոնալների թիմն էլ պատրաստ է կյանքի կոչել ամրագրած դրույթները: Այստեղ աբովյանցիներից մեկը աղբահանության հետ կապված բիզնես գաղափար ունի, վարչապետի աջակցությունն է խնդրում, քաղաքային տրանսպորտի բացակայության հարցն է բարձրացնում մեկ այլ քաղաքացի՝ համոզված, որ վարչապետը մեկ զանգով կարող է այն լուծել:

Մանրամասները՝ տեսանյութում

 

 

Source: Yerkir Media
Link: Կարեն Կարապետյանն աբովյանցիներին՝ ախտորոշել եւ գտել ենք բուժման տարբերակները

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image