Կարեն Կարապետյանն Արցախում այցելել է ուսումնական հաստատություններ և արտադրամաս
December 16, 2017
Պաշտոնական այցով Արցախի Հանրապետությունում գտնվող ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է ուսումնական հաստատություններ և արտադրամաս:
ԱՀ պետական նախարար Արայիկ Հարությունյանի ուղեկցությամբ ՀՀ վարչապետը նախ այցելել է Շուշիում գտնվող Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարան: Այնուհետև Կարեն Կարապետյանն այցելել է 2015թ. ստեղծված Շուշիի տեխնոլոգիական համալսարան:
ՀՀ վարչապետը ծանոթացել է նաև Մարտունու շրջանում գտնվող Թաղավարդ գյուղում գործող «Ռեպսիդ» ձեթի գործարանի արտադրատեսակներին: Վարչապետին ներկայացվել է, որ ձեռնարկությունն արցախյան մաքուր հումքով արտադրում է արևածաղկի, հլածուկի ու կտավատի ռաֆինացված և չռաֆինացված ձեթ, և ընթացիկ տարում դրա համախառն արտադրանքն անցել է 2200 տոննան: