Կարեն Կարապետյան. Բոլոր ոլորտներում ունենք աճ, բացի՝ գյուղատնտեսությունից ու շինարարությունից

Կառավարության նիստում վարչապետի այսօրվա առաջին հանձնարարականը վերաբերում էր գյուղատնտեսության ոլորտում արձանագրված արդյունքներին։

Կարեն Կարապետյանը հիշեցրեց, որ գյուղատնտեսությունը որպես գերակա ոլորտ է ճանաչվել, բայց ոլորտում արձանագրված ցուցանիշները, ըստ վարչապետի, գոհացնող չեն։

«Վերջին ամիսներին գյուղատնտեսական ոլորտին վերաբերվող վիճակագրական արդյունքները մեզ համար մտահոգվելու տեղիք են տալիս», — ասաց Կարապետյանը: Նա գյուղատնտեսության, Տարածքային կառավարման ու զարգացման նախարարներին, մարզպետներին հանձնարարեց, իսկ ԱՎԾ պետին առաջարկեց երկշաբաթյա ժամկետում ամփոփել ու կառավարության աշխատակազմ ներկայացնել տեղեկատվություն՝ գյուղատնտեսության ոլորտում արձանագրված ցուցանիշների վերլուծության վերաբերյալ, այդ թվում՝ անդրադառնալ արձանագրված անկման պատճառներին:

«Մենք օգոստոս-օգոստոս համեմատության մեջ բոլոր ոլորտներում ունենք աճ, բացի՝ գյուղատնտեսությունից ու շինարարությունից, ընդ որում, շինարարության թվերի դինամիկան մեզ ցույց է տալիս, որ մենք կոմպենսացնում ենք հետ ընկնելը», — ասաց վարչապետը։

 

 

 

 

 

Source: Yerkir Media
Link: Կարեն Կարապետյան. Բոլոր ոլորտներում ունենք աճ, բացի՝ գյուղատնտեսությունից ու շինարարությունից

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image