ԿԳ նախարարի հորդորը՝ աշակերտներին և ուսանողներին

July 23, 2018

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում հանդես է եկել հորդորով՝ ուղղված ավագ դպրոցի աշակերտներին, բուհերի ուսանողներին և այս ուսումնական հաստատություններում սովորողներին՝ սեպտեմբերի 1-ից անպայման հաճախել դասերին, որպեսզի վերջ դրվի դպրոցներ, քոլեջներ կամ բուհեր չհաճախելու, բայց հետո դիպլոմ ստանալու արատավոր երևույթին:

«Բուհերում, քոլեջներում, ուսումնարաններում և ավագ դպրոցներում այլևս չեն լինելու չհաճախող, բայց դիպլոմ ստացող ուսանողներ ու աշակերտներ»,-գրել է նախարարը։

Ֆեյսբուքյան ուղիղ եթերում նա ասել է, որ խստագույնս վերահսկելու են հաճախումները, քանի որ պետությունը գումար է վճարում ուսումնական հաստատությանը այնտեղ սովորողի համար, սակայն ուսումնասիրությունները ցույց են տվել, որ շատ մեծ թիվ են կազմում ուսհաստատություն չհաճախող սովորողները։

Source: Yerkir Media
Link: ԿԳ նախարարի հորդորը՝ աշակերտներին և ուսանողներին

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image