ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը հունիսի 8-ին կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 13:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:
Հանրապետության տարածքում`
Հունիսի 8-ին հիմնականում հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի:
Երևան քաղաքում`
Հունիսի 8-ին սպասվում է ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև, 10-11-ին՝ կեսօրից հետո, սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ: Երեւանում գիշերը սպասվում է 16-ից 18 աստիճան տաքություն, ցերեկը՝ 31-ից 33։
Source: Yerkir Media
Link: Կդիտվի ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվություն