ԿԺԴՀ-ն փորձարկել Է իր պատմության մեջ ամենահզոր ատոմային ռումբը

September 9, 2016

ԿԺԴՀ-ն պաշտոնապես հայտարարել Է հերթական միջուկային փորձարկման մասին: Համապատասխան հաղորդագրությունը տարածել Է Հյուսիսային Կորեայի Կենտրոնական հեռագրական գործակալությունը:

Ավելի վաղ Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունը հայտնել Էր, որ Հյուսիսը փորձարկել Է իր պատմության մեջ ամենահզոր ատոմային ռումբը: Հանրապետության իշխանությունները այդպես են գնահատել նորագույն միջուկային մարտագլխիկի ներուժն ու հզորությունը:

«Հիմնվելով առկա տվյալների վրա՝ մենք եզրակացրեցինք, որ Հյուսիսային Կորեայում ատոմային ռումբի փորձարկում Է անցկացվել»,- ասված Է գերատեսչության հաղորդագրության մեջ: Գերատեսչությունը նշել Է, որ պայթյունի հզորությունը գնահատվում Է մոտավորապես 10 կիլոտոննա:

«Համեմատության համար նշենք, որ այս տարվա հունվարին փորձարկված ռումբի հզորությունը կազմել Է 6 կիլոտոննա»,- ասված Է փաստաղթղում:

ԿԺԴՀ-ն մինչ օրս իրականացրել Է չորս միջուկային թեստ. 2006, 2009, 2013 թվականներին եւ 2016 թվականի հունվարին:

Հարավային Կորեայի նախագահ Փաք Քըն Հեն հայտարարել Է, որ ԿԺԴՀ-ի նոր միջուկային փորձարկումը կխորացնի Փենյանի մեկուսացումը: Նա դատապարտել Է Փենյանի այդ քայլը՝ նշելով, որ այդ «սադրիչ գործողությունները սոսկ ավելի խիստ միջազգային պատժամիջոցներ կհարուցեն նրա նկատմամբ եւ կխորացնեն մեկուսացումը»:

Ինչպես նշում Է Կիոդո գործակալությունը, Ճապոնիան Պեկինում դիվանագիտական ուղիներով ԿԺԴՀ-ին  վճռական բողոք Է հայտնել նոր միջուկային փորձարկման կապակցությամբ հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Source: Yerkir Media
Link: ԿԺԴՀ-ն փորձարկել Է իր պատմության մեջ ամենահզոր ատոմային ռումբը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image