Մայիսի 29-ի երեկոյան Կիևում սպանվել է ռուս լրագրող Արկադի Բաբչենկոն։
Ուկրաինական իշխանությունների և իրավապահ մարմինների կողմից սպանության որոշ մանրամասներ են շրջանառվել, որոնց համաձայն՝ գլխավոր շարժառիթը լրագրողի մասնագիտական գործունեությունն է եղել։ Ըստ տեղեկությունների՝ Բաբչենկոն սպանվել է բնակարանի շքամուտքում՝ թիկունքից արձակված 3 կրակոցների հետևանքով։
Ռուսական կողմից արդեն կարծիքներ են հնչում այն մասին, որ սա հերթական «արյունոտ սադրանքն է»՝ ուղղված Կրեմլի դեմ:
Արկադի Բաբչենկոն հեռուստալրագրող էր, ռուսական մի քանի պարբերականների ռազմական թղթակից: Մինչև լրագրությամբ զբաղվել մասնակցել է Հյուսիսային Կովկասի տեղի ունեցող ռազմական գործողություններին, մի քանի գիրք է հրատարակել Չեչնիայի պատերազմի մասին: Բաբչենկոն համարվում է ժամանակակից ռազմական արձակի հիմնադիրը: 2017թ-ին նա հեռացել էր Ռուսաստանից՝ իր հասցեին հնչող սպառնալիքների պատճառով: