Կիմ Չեն Ինի գաղտնի այցը Չինաստան ավարտվել է

March 28, 2018

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը մարտի 25-28-ը կատարել Է երկրի ղեկավար դառնալուց ի վեր առաջին արտասահմանյան ուղեւորությունը՝ այցելելով Չինաստան:

Երկու ղեկավարների բանակցությունների ընթացքում Սի Ցզինպինը հայտարարել Է, որ պետությունների միջեւ բարեկամությունը ռազմավարական եւ միակ ճիշտ ընտրությունն Է, եւ ոչ մի կարգի արտաքին գործոններ չպետք Է դա փոխեն: Ըստ որում Չինաստանի ղեկավարը հայտարարել Է, որ վերջին մեկ տարում Կորական թերակղզում տեղի են ունեցել Էական դրական փոփոխություններ, եւ ՉԺՀ-ն գնահատում Է դրա համար ԿԺԴՀ-ի գործադրած ջանքերը:

Կիմ Չեն Ինը հավաստիացրել Է, որ պատրաստ Է երկխոսել Հարավային Կորեայի եւ ԱՄՆ-ի հետ եւ հետեւողականորեն հանդես Է գալիս թերակղզու միջուկազերծման օգտին: Սակայն նշել Է, որ դա հնարավոր Է սոսկ խաղաղության հասնելու՝ Վաշինգտոնի եւ Սեուլի հետեւողական ջանքերի պայմաններում: Ընդ որում Փհենյանը երկխոսություն վարելիս ակնկալում Է Պեկինի աջակցությունը: Հյուսիսային Կորեայի ղեկավարի եւ նրա տիկնոջ այցը եղել Է գաղտնի: Պաշտոնական հավաստումը տրվել Է սոսկ այն բանից հետո, երբ կառավարական զրահագնացքը հեռացել Է Պեկինից:

Source: Yerkir Media
Link: Կիմ Չեն Ինի գաղտնի այցը Չինաստան ավարտվել է

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image