Կիմ Չեն Նամի գործով կասկածյալի մոտ թունավորման ախտանիշներ կան

Այն կանանցից մեկը, որոնց կասկածում են VX խիստ թունավոր նյարդակաթվածահարական նյութով Հյուսիսային Կորեայի առաջնորդի եղբոր սպանության մեջ, նույնպես տուժել է դրա ներգործությունից: Այս մասին հաղորդել է Reuters-ը՝ վկայակոչելով Մալայզիայի ոստիկանության պետ Հալիդ Աբու Բաքարին:

Այն հարցին, թե նյութն ինչ-որ կերպ ազդել է կասկածյալներից որեւիցե մեկի վրա, նա հայտարարել է, որ նրանցից մեկի մոտ փսխում է եղել: Մանրամասնությունների մեջ մտնելուց նա հրաժարվել է:

Գործով կալանավորվածները երկու կայնաք են՝ Վիետնամի եւ Ինդոնեզիայի քաղաքացիներ: Նրանց կասկածում են, որ քիմիական նյութը քսել են զոհի դեմքին:

Source: Yerkir Media
Link: Կիմ Չեն Նամի գործով կասկածյալի մոտ թունավորման ախտանիշներ կան

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image