ՃՏՊ՝ Արմավիր-Գյումրի ճանապարհի. 30-ամյա վարորդը մահացել է

Փետրվարի 23-ին, ժամը 12.30-ի սահմաններում, Արմավիր-Գյումրի ճանապարհի 90-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2110» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ:

Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պատահարի հետևանքով «ՎԱԶ-2110»-ի վարորդը՝ 1987 թ. ծնված Լևոն Բաղդասարյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նույն օրը, ժամը 15.10-ին, գիտակցության չգալով, մահացել է:

Կատարվում է քննություն:

Source: Yerkir Media
Link: ՃՏՊ՝ Արմավիր-Գյումրի ճանապարհի. 30-ամյա վարորդը մահացել է

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image