«Կինը և բնությունը» խորագրով ցուցահանդես՝ Հայաստանի բնության պետական թանգարանում

April 7, 2018

Բնապահպանության նախարարության Հայաստանի բնության պետական թանգարանում տեղի է ունեցել «Կինը և բնությունը» խորագիրը կրող ցուցահանդեսը, որտեղ ներկայացված էին Հայաստանի նկարիչների միության շուրջ տասներկու նկարչի աշխատանքները: Ցուցահանդեսը նվիրված էր Մայրության և գեղեցկության օրվան՝ ապրիլի 7-ին։

Ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ ժողովրդական նկարիչ, Նկարիչների միության անդամ, պրոֆեսոր Հրանտ Թադևոսյանը (Թաթոսս), ով կարևորել է գեղանկարչության լեզվով կնոջ և բնության ներդաշնակումն ու մեծարումը։

«Մեր տնօրինության կողմից թանգարանի ճեմասրահն անշահախնդիր տրամադրվում է բոլորին՝ սկսնակ նկարիչներից մինչև մեր մեծ վարպետները։ Նմանատիպ միջոցառումները մեծապես նպաստում են հասարակության մոտ էկոլոգիական մշակույթի ձևավորմանը»,- իր խոսքում նշել է թանգարանի տնօրեն Գայանե Ղազարյանը։

Source: Yerkir Media
Link: «Կինը և բնությունը» խորագրով ցուցահանդես՝ Հայաստանի բնության պետական թանգարանում

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image