Կիպրոսի երկնքում երկնաքար է պայթել: Մարդիկ բաց կանաչավուն օբյեկտ են նկատել և ուժեղ ձայն են լսել: Գրում է yerkir.am-ը։
Բնակիչներից ոմանք նշել են, որ զգացել են, թե ինչպես է գետինը ցնցվել:
Կիպրոսի Աստղագիտական միության տվյալներով տիեզերական մարմինը մի քանի կգ է կշռել. նրա բեկորների մի մասն ընկել է ծովը:
Source: Yerkir Media Link: Կիպրոսի երկնքում երկնաքար է պայթել