«Կյանքը շարունակվում է». Մխիթարյանը հրաժեշտ է տվել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի երկրպագուներին

January 23, 2018

Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի ավագ և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հրաժեշտի խոսքով դիմել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի երկրպագուներին:

«Կցանկանայի իմ անկեղծ շնորհակալությունը հայտնել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի խաղացողներին, աշխատակազմին և, հատկապես, երկրպագուներին, իրենց սիրո և աջակցության համար: Ինձ համար մեծ պատիվ էր ձեր ակումբի հետ շահել Եվրոպայի լիգան: Ես միշտ մեծ գնահատանքով կհիշեմ այդ հիշողությունները: Ինչպես նաև կհիշեմ «կարիճ» հարվածով իմ գոլը, և ամեն անգամ խաղադաշտ դուրս գալիս «Whoa Մխիթարյան» երգը: Կյանքը շարունակվում է»,- Facebook-ի իր էջում գրել է Մխիթարյանը:

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը Թվիթերի իր էջում հաջողություն է մաղթել Մխիթարյանին՝ մասնավորապես գրելով. «Մենք հաջողություն ենք մաղթում Հենրիխ Մխիթարյանին տեղափոխության կապակցությամբ և շնորհակալություն՝ հիշողությունների համար»:

Source: Yerkir Media
Link: «Կյանքը շարունակվում է». Մխիթարյանը հրաժեշտ է տվել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի երկրպագուներին

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image