Կյանքից հեռացել է հայտնի բլոգեր Անտոն Նոսիկը

July 9, 2017

Կյանքի 52-րդ տարում վախճանվել է հայտնի բլոգեր Անտոն Նոսիկը։ Այդ մասին հայտնել է բլոգեր Իլյա Վառլամովը։ Մահը վրա է հասել գիշերվա ժամը մոտ 2-ին` սիրտը կանգ է առել։

Նա համարվում է ռուսական ինտերնետի «հայրերից», մասնակցել է Vesti.ru, Lenta.ru, Gazeta.ru եւ NEWSru.com ինտերնետ-հրատարակությունների ստեղծմանը։

Անտոն Նոսիկը մասնակցել է 2017թ. մարտի 19-21-ը Արցախում անցկացված բլոգերների միջազգային ֆորումում, որին մասնակցել է աշխարհի 11 երկրի 30 բլոգեր։ Ֆորումում արծարծված գլխավոր թեմաներից մեկը վերաբերում էր ՌԴ և Իսրայելի քաղաքացիություն ունեցող բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնմանը Բելառուսից Ադրբեջանին։

Նոսիկը Ադրբեջանի «սև ցուցակում» է հայտնվել 2011թ. ապրիլին, 2012թ. հոկտեմբերին և 2016 հունիսին Արցախ այցելելու, ինչպես նաև իր բլոգում Ադրբեջանի իշխանությունների քաղաքականությունը քննադատելու համար։

Source: Yerkir Media
Link: Կյանքից հեռացել է հայտնի բլոգեր Անտոն Նոսիկը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image