Կոմկուսը եզրափակեց քարոզարշավը՝ Խորհրդային Հայաստանի տնտեսական ուժը վերականգնելու խոստմամբ
March 30, 2017
Հայաստանի կոմունիստական կուսակցությունը նախընտրական քարոզչության շրջանակում հանդես է եկել Հայաստանի ավելի քան 30 գյուղերում, հանդիպել բնակչությանն ու ներկայացրել կուսակցության ծրագիրը:
Հանդիպումների ընթացքում կուսակցության ներկայացուցիչները ստացել են բազմաթիվ առաջարկություններ ընտրողներից: Կուսակցության ծրագրում մեծ տեղ գտած արդյունաբերական քաղաքականության մասին դրույթները արժանացել են ժողովրդի համակրանքին եւ բազմաթիվ առաջարկություններ են ստացել հենց այդ ուղղությամբ:
Կուսակցությունը հատուկ ուշադրության է արժանացրել նաեւ գյուղատնտեսական խնդիրներին: