Կրակել են Ուկրաինայում Լեհաստանի գլխավոր հյուպատոսարանի ուղղությամբ
March 29, 2017
Ուկրաինական Լուցկ քաղաքում անհայտ անձինք Լեհաստանի գլխավոր հյուպատոսարանի ուղղությամբ կրակոցներ են արձակվել: Տուժածներ չկան: Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել՝ ահաբեկչության հատկանիշներով:
Ուկրաինայի արտգործնախարարությունը տեղի ունեցածը սադրանք է որակել, ասել, որ մեղավորները կպատժվեն: Ուկրաինական կողմից նաեւ կարծիքներ են հնչել, թե Ռուսաստանը կարող է կապ ունենալ այս հարձակման հետ:
Ամեն դեպքում, Լեհաստանի նախագահի միջազգային հարցերով խորհրդականը հորդորել է սպասել հետաքննության արդյունքներին: