Հալեպը փորձում են ոտքի կանգնեցնել

Սիրիական Հալեպ քաղաքում իրավիճակը կարծես կարգավորվում է: Քաղաքի պատմական շուկայում նույնիսկ վերաբացվել են որոշ խանութներ: Չնայած այս ամենին՝ Ալ-Մադինայի մեծ մասը դեռեւս ավերակների մեջ է, առկա խնդիրներն էլ օրեցօր ավելանում են: Հսկայական շուկայի մի փոքր հատվածում վերաբացված խանութների սեփականատերերը սակայն հույս ունեն, որ մի օր առեւտուրը կրկին կլինի ինչպես տարիներ առաջ էր, երբ Հալեպում մարդիկ ապրում էին խաղաղ եւ բարեկեցիկ պայմաններում:

Մանրամասները՝ տեսանյութում։ 

Source: Yerkir Media
Link: Հալեպը փորձում են ոտքի կանգնեցնել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image