Հալեպում օդային հարվածների թիրախում է հայտնվել բժշկական կենտրոն

September 21, 2016

Սեպտեմբերի 21-ը նաեւ խաղաղության միջազգային օրն է` կրակի համընդհանուր դադարեցման ու բռնությունից հրաժարվելու օրը: Այնուամենայնիվ, աշխարհի տարբեր ծայրերում զենքը վայր չի դրվում:

Հալեպում օդային հարվածների թիրախում է հայտնվել բժշկական կենտրոն: Առնվազն 5 աշխատակից է զոհվել. հայտնում է Փարիզում հիմնված բժշկական օգնության միջազգային կազմակերպությունը: Հայտնի չէ, թե ով է իրականացրել հարձակումը: Բրիտանիայում հիմնված դիտորդական խումբը սլաքները կրկին ուղղում է Ռուսաստանի եւ Սիրիայի կառավարական ուժերի վրա:

Բժշկական կենտրոնի վրա հարձակումից օր առաջ էլ գրոհ էր իրկանացվել ՄԱԿ-ի մարդասիրական օգնություն տեղափոխող ավտոշարասյան վրա: Ավելի քան 20 մարդ էր զոհվել: Միացյալ Նահանգներն այդ հարձակման մեջ մեղադրում է Ռուսաստանին:

Պաշտոնական Մոսկվան էլ հերքում է մեղադարնքը, հավելում նաեւ, որ սիրիական կառավարական ուժերն էլ այդ հարձակման հետ որեւէ կապ չունեն: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է տեսանյութ, ըստ որի՝ մարդասիրական օգնությամբ ՄԱԿ-ի բեռնատարների կողքով շարժվում է մեքենա, որին ականանետ է ամրացված: Ռուս զինվորականների տեղեկություններով՝ այն պատկանում է ծայրահեղականներին:


Source: Yerkir Media
Link: Հալեպում օդային հարվածների թիրախում է հայտնվել բժշկական կենտրոն

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image