Ինչպես տեղեկացրել էինք, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում Արցախի ազատամարտիկների միության նախաձեռնությամբ հակընդդեմ հանրահավաք է անցկացվում՝ անհամաձայնություն հայտնելու քաղաքացիների կողմից իրականացվող բողոքի ակցիաներին:
Ելույթ է ունեցել Արցախի հերոս, ԱԺ պատգամավոր Ժաննա Գալստյանը՝ նշելով, որ երեկվանից Ստեփանակերտի կենտրոնական փողոցներից մեկի երթևեկելի հատվածը փակած մի խումբ երիտասարդների բողոքի ակցիան որոշ մարդկանց մարդկանց կողմից փորձ է արվում կենցաղային բնույթ ունեցող խնդրից վերածել քաղաքական շարժման, ինչը կարող է շատ վտանգավոր դառնալ Արցախի միասնականության և անվտանգության համար:
Ելույթներով հանդես են եկել նաև Արցախի ազատամարտիկներ, ովքեր ևս դատապարտել են Ստեփանակերտում ստեղծված իրավիճակը:
Բողոքի այսօրվա հավաքին ակտիվ մասնակցում են նաև ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանը և ԱԺ նախկին պատգամավոր Վահան Բադասյանը: Բացի կենցաղային խնդիրներից, վերջիններիս կողմից հնչել են նաև քաղաքական բնույթի մի շարք հայտարարություններ: