Հաղթական մարտը՝ Հաղթանակի զբոսայգում․ ներկայացվել է Հայրենական Մեծ պատերազմի մարտերից մեկի փոքրիկ դրվագ

May 4, 2018

Հայրենական մեծ պատերազմի 73-ամյակի կապակցությամբ Երեւանի «Մայր Հայաստան» հուշարձանի մոտ Երիտասարդ համալսարանականների միավորումը երկրորդ անգամ կազմակերպել է 89-րդ Թամանյան հայկական դիվիզիայի վարած մարտերից մեկի վերակերտումը:

Ներկայացվել է Հայրենական Մեծ պատերազմի մարտերից մեկի փոքրիկ դրվագ, որի մասնակիցները կրում են պատերազմական տարիների զինվորական համազգեստ եւ զենք: Միջոցառմանը մասնակցոմ էին Հայրենական մեծ պատերազմի եւ Արցախյան ազատամարտի վետերաններ, պետական եւ հասարակական գործիչներ, Երեւանում գործող բուհերի եւ երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Մանրամասները՝ տեսանյութում։ 

Source: Yerkir Media
Link: Հաղթական մարտը՝ Հաղթանակի զբոսայգում․ ներկայացվել է Հայրենական Մեծ պատերազմի մարտերից մեկի փոքրիկ դրվագ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image