«Հայանտառ»-ի, ՀԱԱՀ-ի և ՀՀ ԳԱԱ բուսաբանության ինստիտուտի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր
February 27, 2018
«Հայանտառ» կազմակերպությունում, որն արդեն դարձել է Անտառային պետական կեմիտե, կառուցվածքային ու որակական լուրջ փոփոխություններ են նախանշված: Այս ամենը կյանքի կոչելու համար նաեւ կադրեր են անհրաժեշտ: Հաշվի առնելով ոլորտում որակյալ կադրերի պակասը՝ Անտառային պետական կմիտեի նախագահը համագործակցության համար դիմել է Ագրարային համալսարանին:
Այսօր այդ պատակով, այսօր՝ փետրվարի 27-ին, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Միքայել Մանուկյանի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Արշալույս Թարվերդյանի և ՀՀ ԳԱԱ «Ա․Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ժիրայր Վարդանյանի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր։ Համալսարանի ուսանողները պրակտիկան կանցնեն հենց անտառներում, ավելին, աշխատանք կգտնեն անտառ-տնտեսություններում: Բուհն էլ պարտավորվել է ոլորտում աշխատող մասնագետներին վերապատրաստել: Կողմերը նաեւ միասին գիտահետազոտական ծրագրեր կիրականացնեն: