Հայաստանը համակարգչային վիրուսներով վարակվելու ցուցանիշով 4-րդն է աշխարհում

August 8, 2018

2018թ. ապրիլ-հունիսին Հայաստանում սարքերի 29,98% -ը ենթարկվել է համացանցից վնասաբեր ծրագրերով վարակման փորձերի։ Այդ ցուցանիշով Հայաստանը 4-րդ տեղն է զբաղեցրել աշխարհում։

2018թ. առաջին եռամսյակում այդ ցուցանիշները կազմել են, համապատասխանաբար, 36,78% ( 7-րդ տեղ), իսկ 2017 երկրորդ եռամսյակում՝ 21,58% (15-րդ տեղ)։ 

2018թ. 2-րդ եռամսյակում աշխարհում համակարգիչների միջին հաշվով 19,59%-ը գոնե մեկ անգամ ենթարկվել է Malware կարգի վեբ-գրոհի, այն դեպքում, երբ մեկ տարի առաջ այդ ցուցանիշը կազմել է 17,26%։

Երկիր Գրոհի ենթարկված օգտատերերի %-ը, ապրիլ-հունիս, 2018թ.
1 Բելառուս 33,49
2 Ալբանիա 30,27
3 Ալժիր 30,08
4 Հայաստան 29,98
 

 

Source: Yerkir Media
Link:  Հայաստանը համակարգչային վիրուսներով վարակվելու ցուցանիշով 4-րդն է աշխարհում

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image