Հայաստանը ճանապարհների որակի վարկանշային ցանկում զբաղեցրել է 85-րդ տեղը

June 4, 2018

«Համաշխարհային մրցունակության ինդեքս-2017-2018-ի» վարկածով՝ Հայաստանը ճանապարհների որակի վարկանշային ցանկում զբաղեցրել է 85-րդ տեղը՝ հավաքելով 3,7 միավոր:

Համաշխարհային տնտեսական ֆորումի կազմած վարկանշային ցանկում ընդգրկվել է աշխարհի 137 երկիր: Ճանապարհների որակը գնահատվել է 1-7 բալանոց համակարգով, ընդ որում՝ ոչ մի երկիր չի ստացել ամենաբարձր միավորը:

Ճանապարհային ենթակառուցվածքների որակով Ադրբեջանը զբաղեցրել է 36-րդ տեղը՝ 4,8 միավորով, Վրաստանը՝ 82-րդ տեղը՝ 3,8 միավորով, Ռուսաստանը՝ 114-րդ տեղը՝ 2,9 միավորով, Ղազախստանը՝ 115-րդ տեղը՝ 2,9 միավորով, Թուրքիան՝ 30-րդ տեղը՝ 5 միավորով:

Ամենավատ ճանապարհները Մավրիտանիայում են, այն ստացել է երկու միավոր, նրան  նախորդում են Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը և Հաիթին:

Վարկանշային ցանկում լավագույնն են ճանաչվել Արաբական Միացյալ Էմիրությունները (6,4 միավոր), Սինգապուրը (6,3) , Շվեյցարիան (6,3), Հոնկոնգը (6,2), Նիդեռլանդները (6,1), Ճապոնիան (6,1), Ֆրանսիան (6), Պորտուգալիան (6), Ավստրիան (6), ինչպես նաև ԱՄՆ-ը՝ 5,7 միավորով:

Source: Yerkir Media
Link: Հայաստանը ճանապարհների որակի վարկանշային ցանկում զբաղեցրել է 85-րդ տեղը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image