Հայաստանի ԱԳ նախարարը կմասնակցի ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին
June 10, 2018
Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանըհունիսի 11-ին Ալմաթիում մասնակցելու է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։