Հայաստանի ազգային հավաքականը սկսել է նախապատրաստվել Հայաստան-Ղազախստան հանդիպմանը
March 21, 2017
Հայաստանի ազգային հավաքականը սկսել է նախապատրաստությունը մարտի 26-ին կայանալիք Հայաստան-Ղազախստան հանդիպմանը: Հայաստանի ազգային հավաքականի եւ հունական «Քսանթիի» կիսապաշտպան Մարկոս Պիզելին այսօր կմիանա ընտրանուն: Ֆուտբոլիստն Instagram-ի իր միկրոբլոգում տեղադրել է լուսանկար եւ գրառում կատարել.
«Ծնողներիս հետ ժամանում եմ Երեւան, որպեսզի նրանք տեսնեն երկրորդ հայրենիքս»,-լուսանկարն այսպես է մակագրել Ֆուտբոլիստը:
Vերականգնողական թեթեւ մարզմանը մասնակցում է 16 ֆուտբոլիստ: