Հայաստանի ամենացուրտ տարածքն այս պահին Արարատյան դաշտն է

January 6, 2017

Հարավ-արևմտյան տաք օդի հոսանքը կարծես թե ուզում է «քանդել» Արարատյան դաշտում լճացած սառը օդի շերտը, տեսնենք՝ ուժը կպատի՞:

Այս մասին գրել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոմետ ծառայության տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանն իր ֆեյսբուքյան էջում։

«Ժամը 13:00 դրությամբ Իջևանում և Կապանում +12, Գորիսում, Բագրատաշենում +10, Մարտունիում, Շորժայում, Գավառում 0…-1, Աշոցքում -5, Երևանում և Արարատյան դաշտում -9….-10 աստիճան է: Այս պահին Հայաստանի ամենացուրտ տարածքը Արարատյան դաշտն է»,-գրել է նա:


Source: Yerkir Media
Link: Հայաստանի ամենացուրտ տարածքն այս պահին Արարատյան դաշտն է

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image