Հայաստանի բասկետբոլի հավաքականը հանդես կգա B դիվիզիոնում

August 22, 2017

Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը 2019 թ. աշխարհի առաջնության ընտրական հիմնական փուլի ուղեգիր նվաճել չկարողանալուց հետո հանդես է գալու B դիվիզիոնում:

ՀԱՕԿ-ից հայտնում են, որ օգոստոսի 24-ին Գերմանիայի Մյունխեն քաղաքում կկայանա վիճակահանություն, որի ընթացքում հայտնի կդառնա, թե ովքեր են լինելու Հայաստանի հավաքականի մրցակիցները:

Սպասվում է, որ B դիվիզիոնին մասնակցելու են եվրոպական ինը հավաքականներ, որոնք ընդգրկվելու են 3 ենթախմբերում և պայքարելու են 4 ուղեգրերի համար: Հանդիպումները սկսվելու են այս տարվա նոյեմբերից:

Source: Yerkir Media
Link: Հայաստանի բասկետբոլի հավաքականը հանդես կգա B դիվիզիոնում

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image