Հայաստանի ռուսական ռազմակայանի զինծառայողները դեսանտագրոհային վարժանքներ են անցկացնում լեռներում

August 22, 2017

Հայաստանի ռուսական ռազմակայանի հետախուզական ստորաբաժանումների զինծառայողնեն առաջին անգամ ձեռնամուխ են եղել պայմանական հակառակորդի թիկունք ուժերի արագ տեղափոխման գործողությունների մշակմանը: Ինչպես տեղեկացնում են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, ուսումնական միջոցառումներում գործի են դրված Անդրկովկասում Ռուսաստանի զորամիավորման բանակային օդուժի Մի-24Պ հարվածային եւ Մի-8ՄՏ ռազմափոխադրական ուղղաթիռներ եւ անօդաչու թռչող ապարատներ:

Պարապմունքների ընթացքում հրահանգիչների ղեկավարությամբ հատուկ նշանակության ջոկատի խմբերը «Կամխուտ» եւ «Ալագյազ» բարձրլեռնային զորավարժարաններում ծովի մակերեւույթից ավելի քան 2 հազար մետր բարձրության վրա գործնական վարժանքներ են անցկացնում եւ ուսումնասիրում պայմանական հակառակորդի թիկունք վայրԷջքի եւ դեսանտավորման կարգը:

Source: Yerkir Media
Link: Հայաստանի ռուսական ռազմակայանի զինծառայողները դեսանտագրոհային վարժանքներ են անցկացնում լեռներում

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image