Հայաստանում ամենաշատը ամուսնալուծվում են 1-4 տարի ամուսնական կարգավիճակում գտնվածները։
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության «Հայաստանի ժողովրդագրական ժողովածու, 2017» հրապարակման տվյալների համաձայն՝ մասնավորապես 2016-ին ընդհանուր ամուսնալուծությունների թվում 26.1 տոկոսը բաժին է հասել 1-4 տարի ամուսնացածներին, 22.8 տոկոսը՝ 20 և ավելի տարի ժամկետով ամուսնություններին, 21.5-ը՝ 5-9 տարվա, 14.2-ը՝ 10-14 տարվա, 8.6-ը՝ 15-19 տարվա, 6.8 տոկոսը մինչև 1 տարվա ամուսնություններին։
Նախորդ տասը տարվա համեմատ՝ միտումները փոփոխության են ենթարկվել հետևյալ կերպ. ավելացել են մինչև մեկ տարի ամուսնական կարգավիճակում գտնվածների ամուսնալուծությունները, մասնավորապես, ընդհանուրի մեջ այն 2.3 անգամ շատացել է։ 2 անգամ աճել է 1-4 տարի ամուսնացածների բաժանությունների թիվը, 1.5 անգամ շատացել են 5-9 տարվա ամուսինների ամուսնալուծությունները։ 1.7 անգամ նվազել են 10-14 տարվա, 2.5 անգամ՝ 15-19 տարվա ամուսնացածների բաժանությունները։ Նվազել են 20 և ավելի տարի ամուսնացածների ամուսնալուծությունները։
Ամուսնալուծությունների գործակիցը 1000 բնակչի հաշվով միջինում 1.2 է, միջինից բարձր է գործակիցը Երևանում (1.5) և Լոռու մարզում (2.4)։
Source: Yerkir Media
Link: Հայաստանում ավելի շատ ամուսնալուծվում են 1-4 տարի ամուսնացածները