Ըստ հրապարակված տվյալների՝ հաշվետու ժամանակահատվածում մածունի արտադրությունն աճել է 21 տոկոսով և կազմել 2 հազար 918.8 տոննա, կաթնաշոռի արտադրությունը կազմել է 573.2 տոննա՝ աճելով 59.7%-ով, իսկ պանրինը՝ 7.3%-ով (7 հազար 327.2 տոննա):
Միևնույն ժամանակ, ըստ վիճակագրության, այս տարվա հունվար-մայիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կաթի արտադրությունը նվազել է 7.8%-ով՝ կազմելով 200.6 մլն լիտր, իսկ թթվասերի արտադրությունը նվազել է 4,7%-ով և կազմել 1 943.5 տոննա: