Հայաստանում կստեղծվեն գեոպարկեր: Այս թեմայով այսօր տեղի է ունեցել աշխատաժողով, ինչի ընթացքում էլ շեշտվել է, որ գեոպարկերը կդառնան տուրիզմի խթանման գործիք:
Գեոպարկերը հնարավորություն են տալիս երկրաբանական առանձնահատկություններ ունեցող տեղանքների վրա համադրել էկոտուրիզմը, ագրոտուրիզմը, մասնավոր ձեռներեցությունը: Այս աշխատաժողովը նպատակ ունի բացահայտել Հայաստանում համաշխարհային նշանակության երկրաբանական օբյեկտները:
Գեոպարկերի հիմնական գաղափարախոսությունը երկրի երկրաբանական ժառանգությունը որպես համաշխարհային ժառանգության մաս ճանաչելի դարձնելն է: Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը տեղեկացրել է, որ առաջիկայում գեոպարկերի ստեղծման մասին հայտի փաթեթ կուղարկվի ՅՈՒՆԵՍԿՕ-ին: