Հայաստանում մեկնարկել է լոլիկի մթերումների գործընթացը
July 30, 2018
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է, որ վերամշակող ընկերությունները սկսել են լոլիկի մթերումների գործընթացը:
Արդեն մթերումներ իրականացնում է «Աքուիլա» ՍՊԸ-ը՝ Արարատի մարզի Արալեզ համայնքում։ Օգոստոսի 1-ից սկսած լոլիկի մթերման գործընթացը կմեկնարկի նաև «Արտաշատի պահածոների գործարան» ԲԲԸ-ը՝ Արարատի մարզի Արտաշատ քաղաքում, իսկ օգոստոսի 15-ից՝ «Եվրոթերմ» ՓԲԸ-ը՝ Արմավիրի մարզի Վանանդի մթերման կետում և «ՄԱՊ» ՓԲԸ-ն՝ Արմավիրի մարզի Լենուղի համայնքում: