Հայաստանում շուրջ 4 տոննայով նվազել է աղի արտադրությունը
June 12, 2018
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ Հայաստանում 2018 թվականի հունվար-ապրիլին 41.2%-ով նվազել է աղի արտադրության ծավալը՝ կազմելով 6 115.3 տոննա:
2017 թ-ի նույն ժամանակահատվածում հանրապետությունում արտադրվել է 10 404.5 տոննա աղ:
Վիճակագրության համաձայն` Հայաստանում 2017 թվականին 2016թ-ի համեմատ 0.9%-ով ավելացել է աղի արտադրության ծավալը՝ կազմելով 32 550.9 տոննա: