Հայաստանում պաղպաղակի արտադրության ծավալներն աճել են

September 2, 2017

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2017 թվականի հունվար-հուլիս ամիսներին հանրապետությունում արտադրվել է 7 382.9 հազար լիտր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 5.9%-ով:

Նշենք, որ 2016 թվականի հունվար-հուլիսին մեր երկրում արտադրվել է 6 972.6 հազար լիտր պաղպաղակ:

Միևնույն ժամանակ կաթի արտադրությունը նշված ժամանակահատվածում աճել է 0.5%-ով և կազմել 318.8 մլն լիտր։

Source: Yerkir Media
Link: Հայաստանում պաղպաղակի արտադրության ծավալներն աճել են

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image