Հայաստանում 2017 թվականին արտադրվել է 595 պլանշետ, ինչը 2016թ-ի համեմատ քիչ է 70.4%-ով: 2016 թ-ին հանրապետությունում արտադրվել է 2012, 2015-ին՝ 932 պլանշետ:
Ինչ վերաբերում է հեռախոսներին, ապա նախորդ տարի մեր երկրում արտադրվել է 1430 բջջային հեռախոս՝ 2016թ-ի 1683 հեռախոսի դիմաց:
Հիշեցնենք, որ հայկական հեռախոսների՝ «Արմֆոն»-ի վաճառքը սկսվել է 2016թ-ի հունիսից: