Հայաստան-Եվրամիություն նոր համաձայնագրի վավերացումը սահուն կլինի
December 20, 2017
ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 17-րդ նիստի արդյունքներն այսօր ամփոփվել են մամուլի ասուլիսով: Երկու խորհրդարանների ներկայացուցիչներն այն որակել են՝ պատմական:
Երկօրյա նիստի արդյունքում ստորագրվել է համատեղ հռչակագիր, որը ներառում է համագործակցության ամբողջական օրակարգը՝ անվտանգության եւ տարածաշրջանային խնդիրների համատեքստում: Անդրադառնալով Հայաստան-Եվրամիություն նոր համաձայնագրին՝ նշվել է, որ դրա վավերացումը կլինի սահուն:
ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Սաջադ Քարիմը նշել է, որ վավերացման համար որեւէ անդամ պետության կողմից որեւէ դժվարություն չի սպասվում: