«Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրենը գրավի դիմաց ազատ է արձակվել
July 5, 2018
«Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանն ազատ է արձակվել դատարանի դահլիճից: Նրա նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց է կիրառվել մեկ միլիոն դրամ գրավը:
Այս մասին armtimes.com-ի հետ զրույցում ասաց Վարդանյանի պաշտպան Լուսինե Սահակյանը: Քննիչը այսօր նրան կալանավորելու միջնորդություն էր ներկայացրել դատարանին, սակայն չէր առարկել, որպեսզի Վարդանյանի նկատմամբ գրավ կիրառվի:
Արա Վարդանյանը ձերբակալվել էր հուլիսի 2-ին հասարակական կազմակերպության ծառայողի կողմից լիազորությունները չարաշահելու կասկածանքով: Արա Վարդանյանին նույն հոդվածով մեղադրանք է առաջադրվել, որում սակայն ինքը իրեն մեղավոր չի ճանաչում: