Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության ծրագրի արդիականացման աշխատանքային հանդիպում՝ ՊՆ-ում

March 16, 2018

Մարտի 14-ից 16-ը ՀՀ պաշտպանության նախարարությունում անցկացվել է Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողության ծրագրի գնահատման, պլանավորման և վերանայման գործընթացի գործընկերության նպատակների արդիականացման ամենամյա աշխատանքային հանդիպումը:

Քննարկումներն ամփոփվել են ՆԱՏՕ-ի պաշտպանական պլանավորման տնօրեն Պոլ Սևերոյի և ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանի մասնակցությամբ:

Անհատական գործընկերության գործողության ծրագրի ու Պլանավորման և վերանայման գործընթացի գնահատման արդյունքում Հյուսիսատլանտյան դաշինքի հետ համագործակցության նպատակներն ու ծրագրերը կհամապատասխանեցվեն ՀՀ պաշտպանական բարեփոխումների, զինված ուժերի արդիականացման ծրագրի և փոխգործունակ կարողությունների զարգացման պահանջներին:

Source: Yerkir Media
Link: Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության ծրագրի արդիականացման աշխատանքային հանդիպում՝ ՊՆ-ում

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image