Հայկական արտադրության մի շարք ապրանքներ ներկայացվեցին «Պատրաստված է Հայաստանում» ցուցահանդեսին

September 19, 2016

«Ոչ թուրքական ապրանքին»: Այս կարգախոսով է «Տեցցո» հայական ապրանքանիշը եկել «Պատրաստված է Հայաստանում» ցուցահանդեսին: Ընկերությունն արտադրում է վարդակներ եւ օդափոխության պարագաներ: Որակական հատկանիշներով, ասում է Makel Technology- ի ներկայացուցիչը, ոչնչով չեն զիջում թուրքական արտադրանքին:

«Արտադրում ենք Հայաստանում, որպեսզի օգտվեն ե՛ւ հայ ինժեներները ե՛ւ հայ սպառողը»,- մանրամասնում է Makel Technology- ի ներկայացուցիչ Ավետիսյան Զավեն:

ELLIPS GA ընկերության լուսադիոդային լուսացույցերով արդեն մեկ տարի է ՝ տեղադրված են Երեւանյան փողոցներում: Երկկողմանի լուսաֆորն աշխատում է նաեւ արեւային էներգիայով: Սարքը ստեղծողները չեն բավարարվում եղածով: Ապագայի համար արդեն նոր թարմացումներ են մտածել:

«Ստեղծելու ենք գաճաճ լուսացույցեր, եթե վարորդ չի տեսնում եւ իրենից առաջ բեռնատար է, ապա այդ լուսաֆորի շնորհիվ կարող է տեսնել հիմնական նշանները»,- նշում է ELLIPS GA ընկերության էլեկտրոնիկայի գծով արտադրության պետ Սերգեյ Ասրյանց:

ELLIPS GA ընկերությունը Made in Armenia ցուցահանդեսին միայն լուսացույցերով չէ, որ եկել էր: Այցելուներին ներկայանում է նաեւ սելեկտիվ անցումային համակարգով: Տարեցտարի թարամացող այս համակարգից օգտվում են պետական գրեթե բոլոր հիմնարկներում:

«Քանի որ ամբողջապես մեզ մոտ է արտադրաված, ապա ցակացած խնդիր րոպենների ընթացում լուծվում է»,- ընդգծում է ծրագրային փորձագետ Հայկ Կարապետյան:

Արդեն երկրորդ տարին անցկացվող «Պատրաստված է Հայաստանում» ցուցահանդեսը մեկ հարկի տակ է համախմբել Հայաստանի եւ Արցախի ավելի քան 320 ընկերությունների: Մասնակից ընկերությունների աշխարհագրությունը բավական լայն է՝ ՏՏ-ից մինչեւ ոսկերչություն ու դեղագործություն: Ցուցահանդեսն, ասում է Էկոնմիկայի նախարարի ժամանկավոր պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը, մեր տնտեսության զորահանդեսն է: Որոշակի դրական փոփոխություններ իրականացնելով` կկարողանանք ոտքի կանգնեցնել մեր տնտեսական ներուժը:

«Այս ցուցահանդեսը միտված է ոչ այնքան, եւ ոչ այն ձեւով, որ հայկական ապրանքներն իրացվեն, այլ որքան, որ ցուցադրություն տեղի ունենա, իսկ իրացումն արդեն պետք է կազմակերպենք եւ իրականացնենք դրսի շուկաներում՝ Ռուսաստանում, Իրանում, ԱՄՆ-ն եւ այլն»,- մանրամասնեց Արծվիկ Մինասյանը:

Ցուցահանդեսը իր դռները բաց կպահի մինչեւ սեպտեմբերի 22-ը:


Source: Yerkir Media
Link: Հայկական արտադրության մի շարք ապրանքներ ներկայացվեցին «Պատրաստված է Հայաստանում» ցուցահանդեսին

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image