Հայաստանն աշխարհում եզակի ռադիոօպտիկական դիտակ ունի, որի մասին շատերը գուցե եւ չեն հիշում, բայց հայտնի շատ գիտնականներ հետաքրքրված են աշխարհահռչակ աստղաֆիզիկոս Պարիս Հերունու ստեղծած դիտակով:
Տիեզերքը ուսումնասիրելու համար անվանի հայ գիտնականի ստեղծած այս գործիքը հիմա իր նպատակին չի ծառայում, բայց այն վերագործարկելու հույս դեռ կա: