Հայկական երիտասարդական ֆեդերացիան Կալիֆորնիայում ներկայացրել է «Զրկել Թուրքիային» նախաձեռնությունը

Հայկական երիտասարդական ֆեդերացիան Կալիֆորնիայի համալսարանի խորհրդի անդամներին է ներկայացրել «Զրկել Թուրքիային» նախաձեռնությունը, որը կոչ է անում ամերիկյան կրթական հաստատություններին հրաժարվել Թուրքիայում ներդրումներ կատարելուց:

Ֆեդերացիայի անդամները նշել են, թե ինչու Կալիֆորնիայի համալսարանը չպետք է ներդումներ կատարի Թուրքիայում՝ մատնանշելով այդ երկրում հետապնդումները քրդերի, ընդդիմադիր լրագրողների նկատմամբ, նաեւ Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականությունը, մարդու իրավունքների զանգվածային խախտումները:

Նախաձեռնությունը ներկայացնողներն ընդգծել են, որ իրենց արշավը ուղղված է միմիայն Թուրքիայի կառավարության, եւ ոչ ընկերությունների դեմ:

Source: Yerkir Media
Link: Հայկական երիտասարդական ֆեդերացիան Կալիֆորնիայում ներկայացրել է «Զրկել Թուրքիային» նախաձեռնությունը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image