Հայհոյական մշակույթն ի ցույց դնողների պատասխանն այլ տիրույթում է․ Արփինե Հովհաննիսյան

Ազգային ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը պատգամավորներին կոչ է անում «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի նախագծին չվերագրել այնպիսի դեր, ինչպիսին այն չունի ու չի կարող ունենալ:

ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդգծեց, որ չի կիսում այն տեսակետները, որոնք օրենքի նախագծի համատեքստում խոսում են հայրիշխանության կամ մայրիշխանության դեմ պայքարի մասին: «Իսկ ինչ վերաբերում է եզակի առանձնյակներին՝ հայհոյական մշակույթը ի ցույց դնողներին, նրանց պատասխանն այլ տիրույթում է, և ես այդ տիրույթում անելիք չունեմ: Հարգելի գործընկերներ, ես ևս մեկ անգամ կոչ եմ անում կողմ քվեարկել այս նախագծին, որովհետև վստահ եմ, որ ձեզնից որևէ մեկը չի հանդուրժի այն դրսևորումները, որոնց դեմ այս օրինագիծը պայքարում է: Մեր դասական ընտանիքների հետ այս օրինագիծը որևէ անելիք չունի»,- եզրափակեց Արփինե Հովհաննիսյանը:

Source: Yerkir Media
Link: Հայհոյական մշակույթն ի ցույց դնողների պատասխանն այլ տիրույթում է․ Արփինե Հովհաննիսյան

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image