Հայոց Բանակի օրը տոնել են նաեւ Ջավախքում: Ախալքալաքի երիտասարդական կենտրոնում տեղի ունեցած միջոցառման նախաձեռնությունը տեղի երիտասարդական կենտրոնի մանկավարժներինն է եղել: Երաժշտական ու պարային համարներով էլ ներկաներին զարմացրել են կենտրոնի սաները:
Միջոցառումն ավարտվել է հանդիսատեսի եւ մասնակիցների շնորհավորանքներով ու հայրենասիրական երգերի շարանով: Մասնակիցները կարեւորել են հայկական բանակի դերը, հիշել նրանց ովքեր կյանքի գնով են պաշտպանել հայրենիքը: