Հայտնաբերվել է Չինչին գյուղի՝ հուլիսից անհետ կորած համարվող բնակչի դին

September 14, 2016

Սեպտեմբերի 14-ին, ժամը 13.09-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Չինչին գյուղի «Տանձուտ» կոչվող հանդամասում՝ ձորի մեջ, հայտնաբերվել է քաղաքացու դի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները ձորից (մոտ 200 մ) դուրս են բերել 1934 թ. ծնված Խ. Կ.-ի դին, ով ս․ թ․ հուլիսի 24-ից համարվում էր անհետ կորած։

Դիակի դուրսբերման աշխատանքներին մասնակցել են քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի հատուկ օբյեկտների պահպանության ջոկատի 3 փրկարարներ:

 


Source: Yerkir Media
Link: Հայտնաբերվել է Չինչին գյուղի՝ հուլիսից անհետ կորած համարվող բնակչի դին

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image