Հայտնի են հանգստի համար ամենաէժան եվրոպական քաղաքները
April 1, 2018
Post Office Travel Money ֆինանսական ընկերությունը հրապարակել է այս գարնանը հանգիստն անցկացնելու համար ամենաէժան եվրոպական քաղաքների ցուցակը, որում առաջին տեղն զբաղեցրել է Լեհաստանի Կրակով քաղաքը:
Այդ մասին հայտնել է The Independent բրիտանական թերթը: Հրատարակության տվյալներով՝ ցուցակը կազմվել է Եվրոպայի 36 քաղաքներում զբոսաշրջիկների շրջանում ժողովրդականություն վայելող տարբեր ծառայությունների ու ապրանքների գների վերլուծման միջոցով:
Ցուցակի երկրորդ տեղը գրավել է Վիլնյուսը, Լիտվայի մայրաքաղաքում հանգիստն անցկացնել ցանկացողներին հարկ կլինի վճարել 165 ֆունտ ստեռլինգ: Առաջատարների եռյակը եզրափակում է Ռիգան. այնտեղ հանգստյան օրերն անցկացնելու համար կպահանջվի 172 ֆունտ: Բացի դրանից, հրապարակված վարկանիշում տեղ են գտել Վարշավան, Պրահան, Աթենքը, ինչպես նաեւ Մոսկվան, որն զբաղեցրել է վեցերորդ տեղը: