Հայտնի է զենիթահրթիռային համակարգերի մատակարարման ռուս-թուրքական պայմանագրի արժեքը
November 2, 2017
S-400 «Տրիումֆ» տեսակի զենիթահրթիռային համակարգերի մատակարարման ռուս-թուրքական պայմանագրի արժեքն ավելի քան 2 միլիարդ դոլար է: «Ռոստեխ» ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզովն է թիվը հրապարակել:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մոսկվան եւ Անկարան կնքել են պայմանագիրը, եւ առաջիկայում կսկսվի մատակարարումը:
Թուրքիայի նախագահն էլ հայտնել էր, որ իրենք արդեն փոխանցել են կանխավճարը: S-400 «Տրիումֆ» զենիթահրթիռային համակարգը կիրառվում է ինքնաթիռներ, թեւավոր եւ բալիստիկ հրթիռներ, ցամաքային թիրախներ ոչնչացնելու համար: