Հայ հաքերները կոտրել են ադրբեջանական ամենամեծ ֆորումներից մեկը
April 6, 2017
«Մոնթե Մելքոնյան» կիբեր բանակը կոտրել է ադրբեջանական ամենամեծ ֆորումներից մեկը՝ forum.azeri.net-ը և կայքի ամբողջ բազան: Կոտրվել են ադրբեջանական մի շարք կայքեր, որոնցում հիմա բոլորը տեսնում են ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված հայ զինծառայողների նկարները:
«Ինչպես խոստացել էինք. հարձակումները շարունակում ենք…կոտրվել է ադրբեջանական ամենամեծ ֆորումներից մեկը՝ forum.azeri.net-ը և կայքի ամբողջ բազան (անուն ազգ., գաղտնաբառեր, էլ-հասցեներ, IP և այլն) հասանելի է բոլորի համար:
Կոտրվել են մի շարք ադրբեջանական կայքեր, որոնցում հիմա բոլոր այցելուները տեսնում են մեր հերոս տղաների նկարները: Հավերժ փառք մեր հերոսներին»,- ասված է «Մոնթե Մելքոնյան» կիբեր բանակի ֆեյսբուքյան էջում տարածված հայտարարության մեջ:
Կոտրված կայքերում ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված տղաների նկարների հետ միասին տեղադրված է նաև հետևյալ գրառումը. «Դուք գնացիք կռիվ և ասացիք՝ կգա՛նք: Ուշանում եք, տղե՛րք, ուշանում եք»: